• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ի հիշատակ Միսակ Մանուշյանի` Փարիզի 14-րդ թաղամասում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն

21 փետրվարի, 2023

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Փարիզի 14-րդ թաղամասում գտնվող Ֆրանսիայի «Դիմադրության» շարժման հերոս, ֆրանսահայ գործիչ Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի բնակավայրի շենքի ճակատամասին զետեղված հուշատախտակի առջև հիշատակի միջոցառմանը՝ նվիրված Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների՝ Մոն Վալերիեն բնակավայրում գնդակահարության 79-րդ տարելիցին։ Ոգեկոչման միջոցառումը կազմակերպել էր Փարիզի 14-րդ թաղամասի քաղաքապետարանը՝ Ֆրանսիայի համար մարտնչած ֆրանսահայ մարտիկների ասոցիացիայի հետ համատեղ:

Երկրորդ աշխարհամարտի ընթացքում ֆաշիզմից Ֆրանսիայի ազատագրմանն իրենց կյանքը նվիրաբերած «Դիմադրության» շարժման անդամների և դրանց թվում՝ Ֆրանսիայի «Դիմադրության» դեմքը մարմնավորող Միսաք Մանուշյանի հիշատակը հարգեցին և ծաղկեպսակներ խոնարհեցին Փարիզի 14-րդ թաղամասի քաղաքապետ Կարին Պըտին, Փարիզի 14-րդ թաղամասի ընտրատարածքից ընտրված Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Մոդ Գատելը, ավագանու անդամները: Ելույթներով հանդես եկան Փարիզի 14-րդ թաղամասի քաղաքապետ Կարին Պըտին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, ավագանու անդամները։ Հնչած ելույթերում ընդգծվեց Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում ամփոփելու համազգային աջակցություն վայելող նախաձեռնության կարևորությունը՝ արժանին մատուցելու համար Մանուշյանի և դրա սխրանքին միացած օտարերկրացիներին, ներառյալ՝ Հայոց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ապաստան գտած հայերին, ովքեր հերոսացել են՝ դառնալով Ֆրանսիայի նվիրյալ զավակներ։

Զինվորական կարգով կազմակերպված Ֆրանսիայի «Դիմադրության» շարժման անդամների ոգեկոչման միջոցառմանը ներկա էին նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, փարիզաբնակները:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: